Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց
Քաղաքականություն
19:33, 03 октябрь 2022
Հոկտեմբերի 3-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց:

Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաև բարեկամական խմբերի կազմերում:

Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին ԱՊՀ ՄԽՎ-ում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաև բարեկամական խմբերի կազմերի փոփոխությանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում էր լիազորությունները վայր դրած պատգամավոր Արթուր Վանեցյանին փոխարինել խմբակցության այլ ներկայացուցիչներով: Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել: