Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրք պատգամավորը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից

Թուրք պատգամավորը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից
Քաղաքականություն
15:12, 17 октябрь 2022
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Հիշեցնելով, որ 2023թ. մարտի 25-ին տեղի է ունենալու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը «Եվրո 2024»-ի շրջանակներում, Քըլըչը ասել է.

«Մեր ազգային հավաքականը գնալու է այնտես (Երևան - խմբ.), գուցե մենք էլ գնանք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում: Ադրբեջանի հետ էլ է դրական: Անհրաժեշտ է, որ պրոցեսն առաջ ընթանա առանց սադրանքների դիմելու»:

Նշենք, որ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի եղբորորդին է։ 

Աղբյուր`ermenihaber.am