Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, հանդիպել են նաև 3 երկրների ԱԳ նախարարները

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, հանդիպել են նաև 3 երկրների ԱԳ նախարարները
Քաղաքականություն
21:44, 31 октябрь 2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում են անցկացնում․ ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը զրուցում են միասին։ Արտաքին գործերի նախարարներն էլ խոսում են առանձին»,- ասել է Կրեմլի խոսնակը։