Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է

Կրեմլ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է
Միջազգային
15:56, 26 октябрь 2022
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է, հանդիպման օրվա և վայրի մասին կհաղորդվի ավելի ուշ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Նման եռակողմ հանդիպում նախապատրաստվում է։ Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա», - լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սոչի։

«Ազատության» հարցին, թե Փաշինյանը հանդիպելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ԱԺ նախագահը պատասխանել է․ - «Այո՛, հանդիպելու է»