Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան ինքը պետք է որոշի Ղրիմը վերանվաճելու հարցը. Պենտագոն

Ուկրաինան ինքը պետք է որոշի Ղրիմը վերանվաճելու հարցը. Պենտագոն
Քաղաքականություն / Աշխարհ
12:17, 09 ноябрь 2022
ԱՄՆ վարչակազմը համարում է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե արդյոք փորձ կձեռնարկի՞ վերանվաճելու Ղրիմը։ Վաշինգտոնը հրաժարվում է հստակեցնել՝ պատրա՞ստ է արդյոք աջակցել Կիևի այդպիսի պոտենցիալ նպատակներին. գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինացիները պետք է որոշեն՝ արդյոք իրենց առաջ ռազմական նպատակ են դնում պարզապես վերադառնալու փետրվարի 23-ի՞ դրությամբ սահմաններին, թե՞ 2014: Դա վերջին հաշվով պետք է լինի իրենց որոշումը»,- երեքշաբթի վաշինգտոնյան Ռազմական տեսաբանների խմբի (Defense Writers Group) հետ առցանց հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը։  

Նա մեկնաբանել է հարցն առ այն, թե արդյոք Միացյալ Նահանգները կցուցաբերի՞  ռազմական և ֆինանսական աջակցություն Ղրիմի գրավման նպատակով Ուկրաինայի հնարավոր ջանքերին։ Պենտագոնի ղեկավարի տեղակալը նկատի ուներ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության  մեկնարկից առաջ ստեղծված իրավիճակը և Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին