Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսական բանակը իրական խնդիրներ ունի». Բայդենը՝ Խերսոնից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին

«Ռուսական բանակը իրական խնդիրներ ունի». Բայդենը՝ Խերսոնից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին
Քաղաքականություն / Աշխարհ
11:12, 10 ноябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Խերսոնից զորքերը դուրս բերելու ռուսական հրամանատարության որոշումը սպասելի էր և համընկավ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ավարտի հետ։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում․ գրում է meduza.io-ն։

«Նախ ինձ համար հետաքրքիր թվաց, որ նրանք սպասեցին (ԱՄՆ) ընտրությունների ավարտին այդ որոշումը կայացնելու համար, ինչի մասին մենք վաղուց գիտենք։ Եվ դա վկայում է այն մասին, որ նրանք ռուսական բանակում իրական խնդիրներ ունեն»,- ասել է Բայդենը։ 

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումը «բոլորին ժամանակ կտա վերանայելու իրենց դիրքորոշումները ձմեռային ժամանակաշրջանում»։ «Մնում է տեսնել, թե արդյոք որոշում կկայացվի՞ Ռուսաստանի հետ փոխզիջման գնալու Ուկրաինայի պատրաստակամության մասին»,- ասել է Բայդենը: 

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նա նկատի ունի տարածքայի՞ն զիջումները, երբ խոսում է Ուկրաինայի կողմից փոխզիջման մասին, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա կախված է Կիևից. «Ոչինչ Ուկրաինայի վերաբերյալ առանց Ուկրաինայի»: