Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը նահանջում է Խերսոնից, թեև վստահեցնում էր, որ «ընդմիշտ է եկել այնտեղ»․ meduza.io

Ռուսաստանը նահանջում է Խերսոնից, թեև վստահեցնում էր, որ «ընդմիշտ է եկել այնտեղ»․ meduza.io
Քաղաքականություն / Աշխարհ
20:30, 09 ноябрь 2022
Ռուսական զորքերը նահանջում են Խերսոնից։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է դուրս բերել ռազմական տեխնիկան ու անձնակազմը Խերսոնից․ գրում է meduza.io-ն։

Civic.am—ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ռուսական զորքերի դուրսբերման հրամանն արձակելիս ասել էր․ «Ձեռնարկեք բոլոր միջոցները Դնեպր գետով տեխնիկայի, զենքի և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար»:

Մինչ դուրսբերման մասին հայտարարվելը տեղեկություններ կային, որ ռուսական բանակը պայթեցրել է Դնեպրով անցնող կամուրջները։ Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ ռուսները պայթեցրել են Դնեպրի աջ ափ տանող հինգ կամուրջ։

Ըստ Խլանի՝ այս կերպ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը որոշել է պատրաստվել զորքերի դուրսբերմանը և դանդաղեցնել Ուկրաինայի Զինված ուժերի հետագա հարձակումը Դնեպրի ձախ ափ։ Ուկրաինայի և Ռուսաստանի բանակները պաշտոնապես չեն հաստատել կամուրջների պայթեցումը։

Ռուսական բանակը Խերսոնը գրավել էր մարտի 2-ին՝ Ուկրաինա ներխուժումը սկսելուց մեկ շաբաթ անց։