Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի արդյունքները

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի արդյունքները
Քաղաքականություն
11:01, 11 ноябрь 2022
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երեկ հանդիպում է կայացել։ Ալիևն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու անվտանգության հարցերը, մտքեր են փոխանակել Սոչիում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ (հոկտեմբերի 31-ին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողով), փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Բանակցությունները տեղի են ունեցել Սամարղանդում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի կայքը։

«Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում»,- ընդգծվում է տեղեկատվության մեջ։