Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք 7 չափել ենք և կարող ենք հիմա նաև կտրել. ապօրինի գույքի բռնագանձման թափանիվը արդեն սկսել է պտտվել. վարչապետ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-19թթ. քննարկվել է ռազմավարական կառավարման սխեման. «Դրանից հետո ընդունվել է հայեցակարգ, որտեղ մենք գծագրել ենք մեր պատկերացումները, հիմա եկել է այդ հայեցակարգը իրականություն դարձնելու ժամանակը: Ամեն դեպքում 7 չափել ենք և կարող ենք հիմա նաև կտրել»:

Նրա խոսքով՝ ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսների թափանիվը արդեն սկսել է պտտվել: Իսկ մեղադրանքներին, թե բա ինչու այս-այն հարցը չի լուծվել, վարչապետն արձագանքեց. «Պարզ պատճառով՝ մենք պլանավորում էինք, որ ճիշտ ռազմավարությամբ և հայեցակարգով գնանք առաջ: Եվ հիմա շատ լավ է, որ մենք հայեցակարգային քննարկումներից կոնկրետ իրականացման փուլ ենք մտնում»: