Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հուսով ենք, որ սահմանների սահմանազատման և հումանիտար խնդիրների վերաբերյալ որոշումները թույլ կտան խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև». Պուտին

«Հուսով ենք, որ սահմանների սահմանազատման և հումանիտար խնդիրների վերաբերյալ որոշումները թույլ կտան խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև». Պուտին
Քաղաքականություն
19:19, 23 ноябрь 2022
«Ես համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ մեր հետագա ուշադրությունն է պահանջում հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը։ Սուր հարցեր են, որոնք մեր ուշադրությունն են պահանջում»,- այդ մասին այսօր ՀԱՊԿ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս առումով նա դրական  է գնահատում հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  հանդիպումը  և ինչպես ինքն է նշում «ձեր խոնարհ ծառայի՝ ՌԴ նախագահի մասնակցությունը»։

 ՌԴ նախագահի խոսքով՝ կայացած  բանակցությունները լավ հիմք են ստեղծել հետագա կոմպրոմիսային հիմնարար հարցերի լուծման համար։
 
«Կարևորն այն է, որ տվյալ հայտարարության մեջ  ամրապնդվել են 2020 թվականի, 2021 թվականի եռակողմ հայտարարություններին հավատարիմ լինելը։ Եվ կարևոր դերը մեր համատեղ համագործակցության ֆորմատի՝  համագործակցելով Հարավային կովկասում խաղաղության և կայունության ապահովումն է»,-ասաց Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնել։

 «Հուսով ենք, որ այս ամենը թույլ կտա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնել։  Այդ հարցի շուրջ կարճ կարծիքներ ենք փոխանակել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ հարցին ավելի մանրամասն էլ կանդրադառնանք»,– ասաց Պուտինը։