Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանուն Հանրապետության» պատվիրակության անդամները հանդիպել եմ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ

«Հանուն Հանրապետության» պատվիրակության անդամները հանդիպել եմ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ
Քաղաքականություն
22:33, 02 декабрь 2022
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում շարունակվող այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին «Հանուն Հանրապետության» կուսակցությյան պատվիրակության անդամները, կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի առաջնորդությամբ, հանդիպեցին Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ:

Բովանդակալից զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայկական օրակարգի հիմնական հարցերի շուրջ: Անդրադարձ եղավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության զարգացման, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի ռազմա-պաշտպանական կարողությունների ավելացման, տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածության ընդլայնման խնդիրներին:

Բրայան Արդունին ներկայացրեց Ամերիկայի հայկական համագումարի նախորդիվ կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել երկկողմ կապերը և իրացնել համագործակցության առկա ներուժը: