Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների սադրանքը նվեր է․ ՀՀ կառավարությունը պետք է անցնի դիվանագիտական հարձակման․ Դավիթ Սանասարյան

Ադրբեջանցիների սադրանքը նվեր է․ ՀՀ կառավարությունը պետք է անցնի դիվանագիտական հարձակման․ Դավիթ Սանասարյան
Քաղաքականություն
22:05, 12 декабрь 2022
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․



«Ադրբեջանցիների սադրանքը նվեր է

Նման իրավիճակում ավելի լավ ապացույց, քան կենսական նշանկության ճանապարհի փակման փաստն է, երևի դժվար կլիներ ցույց տալ: Պակաս կարևոր չէր ռուս «խաղաղապահների» իրական «հնարավորությունները» հասկանալը: 

Հիմա, առավել քան երբևէ, ՀՀ կառավարությունը պետք է անցնի դիվանագիտական հարձակման: Առանց ժամանակ վատնելու պետք է բարձրացնել միջազգային խաղաղապահ զորքի հարցը: ժամանակին, երբ ասում էինք, որ ռուս «խաղաղապահները» մեծ հաշվով չեն կարող արցախցիների անվտանգությունն ապահովել, որոշները գրեթե երդվում էին, որ առանց ռուսների ամեն ինչ կորած է: Ցավոք, մենք ամեն մի նոր աղետից հետո, էլի դաս չենք քաղում»: