Հայրենիքին ծառայելուց ավելի կարևոր առաքելություն չկա․ Դավիթ Սանասարյան

Հասարակություն
Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում:
Մեր կուսակցության անդամների և մարտական ընկերների հետ միասին եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի:
Միգուցե քաղաքական առումով կորցնում ենք, բայց մեր ընտրության մեջ չենք տատանվել ոչ մի վայրկյան. հայրենիքին ծառայելուց ավելի կարևոր առաքելություն չկա:
Մեր բաղձալի բարձրունքներում եռագույնը պիտ ծածանվի վաղ թե ուշ:
Լավ եղեք»։