Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահի առջև կանգնած ադրբեջանցի պսևդո «էկոլոգ»-զինյալը «Գորշ գայլերի» ժեստն է անում․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն

Ռուս խաղաղապահի առջև կանգնած ադրբեջանցի  պսևդո «էկոլոգ»-զինյալը  «Գորշ գայլերի» ժեստն է անում․  Ժան-Քրիստոֆ Բուիսոն
Քաղաքականություն
22:46, 12 декабрь 2022
Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերի իր միկրոբլոգում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու փաստի առնչությամբ գրառում է կատարել՝ ուշագրավ մի լուսանկար հրապարակելով։
 
«Ռուս խաղաղապահ ուժերի առջև կանգնած ադրբեջանցի  պսևդո «էկոլոգ» զինյալներից մեկը, որն այսօր առավոտից Շուշիի մոտ փակել է Արցախի և Հայաստանի միջև ճանապարհը, «Գորշ գայլերի» ժեստն է անում։  Դա («Գորշ գայլերը» -Խմբ․) թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպություն է, որը ցանկանում է ավարտին հասցնել 1915-ի ցեղասպանների գործը...»,- գրել է Բուիսոնը։

 
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: 

Ադրբեջանցիները նույն պատճառաբանությամբ Արցախը Հայաստանին կապող մայրուղին փակել էին նաև դեկտեմբերի 3-ին:


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի