Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագային թողնելու Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար. Բայրամով

Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագային թողնելու Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար. Բայրամով
Քաղաքականություն / Տարածաշրջան
20:36, 27 декабрь 2022
Ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել ապագային, սակայն դա Ադրբեջանի համար անընդունելի է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը 2022 թ. ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ. գրում է 1lurer-ը։

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ»,- նշել է Բայրամովը։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է՝ «ռուսական խաղաղապահ զորակազմի ամենօրյա գործունեության մասին ոչ մի փաստաթուղթ չկա, նման փաստաթղթի շուրջ այժմ էլ աշխատանք չի տարվում»:

Բայրամովը խոսել է նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափի մասնին, կարծիք հայտնել, որ այն օգտակար է: Նրա խոսքով՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը հարևան երկրների հետ բարեկամական, փոխշահավետ համագործակցության զարգացումն է:

«Վերջին շրջանում ադրբեջանաիրանական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Ադրբեջանի դիրքորոշումն է, որ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու շրջանակներում»,- նշել է Բայրամովը: