Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մտքեր են փոխանակվել Սպիտակ համայնքում սուբվենցիոն եւ ներդրումային ծրագրերի ակտիվացման մասին․ Վարչությունը աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ջանքերին․ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել է Սիսիան, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Նաիրի տարածքային կառույցների խորհուրդների ընտրությունների կազմակերպման հարցը, մի շարք կազմակերպչական եւ կադրային հարցեր:

Մտքեր են փոխանակվել Սպիտակ համայնքում սուբվենցիոն եւ ներդրումային ծրագրերի ակտիվացման, ինչպես նաեւ համայնքային կյանքի մի շարք այլ հարցերի մասին: Վարչությունը աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ջանքերին»: