Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եգիպտոսի ԱԳ նախարարը Լավրովին է փոխանցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Բլինքենի ուղերձը

Եգիպտոսի ԱԳ նախարարը Լավրովին է փոխանցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Բլինքենի ուղերձը
Քաղաքականություն / Աշխարհ
21:25, 31 январь 2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ս.Շուքրիի բանակցություններից հետո, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանել են ԶԼՄ-ների հարցերին․ տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Կահիրեի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ՝ արևմտյան պատժամիջոցների ֆոնին, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը պատսխանել է․

«Մենք դրական ենք գնահատում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և երկար պատմություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Սա հավասարակշռված, պատասխանատու դիրքորոշում է։

Եգիպտոսի արտգործնախարար Ս. Շուքրին, պատասխանելով նախորդ հարցին, ասել է, որ ինքը որոշակի ուղերձ է փոխանցել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից, որը վերջերս այցով գտնվում էր Կահիրեում։ Ես հաստատում եմ այն։


Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է լսելու ցանկացած լուրջ (այս բառը շեշտում եմ) առաջարկ, որն ուղղված է ներկա իրավիճակի համապարփակ համատեքստում հանգուցալուծմանը։ Այս առումով հերթական անգամ լսեցինք Ս. Շուքրիի միջոցով փոխանցված հաղորդագրությունը, որ Ռուսաստանը «պետք է հեռանա», հետո «ամեն ինչ լավ կլինի»։


Ես շնորհակալ եմ իմ ընկերոջը ԱՄՆ պետքարտուղարի ուղերձը փոխանցելու համար։ Եթե ինձ հարցնեք, ապա կասեմ՝ թերի էր»։


Անահիտ Խաչատրյան