Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել միջանձնային հարաբերությունները պարզելու բան․ Վլադիմիր Վարդանյան․ Տեսանյութ

Չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել միջանձնային հարաբերությունները պարզելու բան․ Վլադիմիր Վարդանյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:52, 03 май 2021
«Հերիք եղավ, բոլ եղավ, չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել միջանձնային հարաբերությունները պարզելու բան։

Բոլորս շահագրգռված ենք, համար մեկ պարտականությունն է հանդիսանում,  յուրաքանչյուրիս՝ սովորական մշակից սկսած, ավարտված հանրապետության նախագահով, վարչապետով, կառավարության անդամ, ընդդիմությամբ, ապահովել երկրի անվտանգությունը»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։  

Նա նշեց, որ երկրի անվտանգությունն ապահովելու հարցում պետք է գործ անել, այլ ոչ թե այս կամ այն կերպ մանիպուլյատիվ  դատողություններ անել, ինչն ավելի է վտանգում երկիրը։

Պատգամավորի խոսքով ցանկացած տեսակի արտահայտություն, որն իր բնույթով ոչինչ չի տալիս, այլ ըստ էության, երկրի պաշտպանունակությունն է թուլացնում, անընդունելի է։