Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն դաշինքով չի մասնակցլեու ընտրություններին, այլ որպես առանձին կուսակցություն․ Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

ՔՊ-ն դաշինքով չի մասնակցլեու ընտրություններին, այլ որպես առանձին կուսակցություն․ Լիլիթ Մակունցի ճեպազրույցը
Քաղաքականություն
12:44, 06 май 2021
Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ մայիսի 10-ից հետո կսկսեն ներկայացնել նախընտրական ցուցակների տրամաբանությունը, թե ովքեր ներգրավված կլինեն ցուցակում, խմբակցությունն աբողջությամբ կներգրավվի թե՝ ոչ։ 

Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ  «Իմ քայլի» նախընտրական ցուցակներում լինելու են բիզնեսմեններ, նա չցանկացավ պատասխանել՝ նշելով միայն, որ նոր մարդիկ են լինելու ներգրավված, և այն կազմվելու է կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության լոգոտիպով պաստառների մասով, որոնց կարելի է հանդիպել քաղաքի փողոցներում,  Մակունցը նշեց, որ Երևանում, և ոչ միայն, կան տարբեր պաստառներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական թիմերի, և դա գործող օրենքերին չի հակասում։

Հարցին, թե  այդ պաստառների վրա գրված  «ապագա կա» արատահայտությունն լինելո՞ւ է նրանց կարգախոսը, և արդյո՞ք ժամանակից շուտ քարոզարշավը սկսելու խախտում չկա այստեղ, նա պատասխանեց․ «Այո, դա է լինելու կարգախոսը, բայց արտահայտությունը հենց երեկ է որոշվել, որ կդառնա կարգախոս, մինչ այդ այն որպես կարգախոս չի ներկայացվել»։

Տիկին Մակունցը նաև նշեց, որ ՔՊ-ն դաշինքով չի մասնակցլեու ընտրություններին, այլ մասնակցելու է՝ որպես առանձին կուսակցություն։

Անդրադաձնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ աղետ է ՀՀ-ի համար, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքները, Մակունցը նշեց․ «Ինձ համար՝ որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի և շարժման մաս հանդիսացող մարդ, որն, իհարկե, արժեքաբանական հիմքի վրա էր, այդ ելույթը տարակուսանք է առաջացրել, քանի որ այն շարժումը, որի մաս եմ կազմել ես և շատ քաղաքացիներ, այդ թվում քաղաքական թիմի անդամ լինելով, և որի՝ 2008 թվականաի շարժման , տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ին՝ այս անգամ արդեն ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հիմքի վրա»։

Հարցին, թե պնդում են, որ այս իշխանություններն իրենց կառավարմամբ են ստիպել առաջին նախագահին այսպիսի հայտարարությամբ հանդես գալ, Մակունցը նշեց․ «Մենք բոլորս, մասնավորապես, ես սովորել ենք առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր»։