Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ֆինանսական համակարգը 2,5 միլարդ դրամի վարկ է ներել զոհվածների, անհետ կորածների և վիրավորների ընտանիքներին․ ԿԲ նախագահ․ Տեսանյութ

ՀՀ ֆինանսական համակարգը 2,5 միլարդ դրամի վարկ է ներել զոհվածների, անհետ կորածների և վիրավորների ընտանիքներին․ ԿԲ նախագահ․ Տեսանյութ
Քաղաքականություն
10:29, 18 май 2021
Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Նարեկ Գրիգորյանը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարցրեց, թե պատերազմին մասնակցած անձինք ինչպիսի՞ արտոնություններ կարող են ստանալ։ 

Ի պատասխան Մարտին Գալստյանն ասաց, որ ՀՀ ֆինանսական համակարգը մոտավորապես 2,5 միլարդ դրամի վարկ է ներել զոհվածների, անհետ կորածների և վիրավորների ընտանիքներին։ 

«Դա խոսում եմ բանկերի և վարկային կազմակերպությունների մասին։ 2,5 միլիարդ դրամ՝ առանց կառավարությունից մեկ դրամ օժանդակություն ստանալու։ Դա ֆիքսենք, որ բիզնեսը 2,5 միլիարդի օժանդակություն է արել»,-ասաց ԿԲ նախագահը։