Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս նախագիծը վերբերվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին թալանելուն․ Գևորգ Պապոյանը՝ Թագուհի Թովմասյանի նախագծի մասին․ Տեսանյութ

«Ինչպես գիտեք, Հայաստանում կան օլիգարխ հողատերեր, այդ օլիգարխ հողատերերը Հայաստանի տարբեր տարածքներում հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն, նաև սահմանամերձերում էլ ունեն, հիմա էս օրենքի նախագիծն իրենք բերում են, հետո ինչ-որ քանակով ինչ-որ բան են արտադրելու սահմանամերձ գյուղերում, հետո էդ իրենց մնացած հարյուրավոր հեկտարներն էլ մտցնելու են դրա տակ և ՀՀ քաղաքացիներն իրենց գրպանից վճարելու են էդ օլիգարխին, որպեսզի պետությունը գնի իր բերքը։ Այս նախագիծը չի վերբերվում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այս նախագիծը վերբերվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին թալանելուն՝ սահմանամերձ գյուղերի բակիչների անվան տակ»,-այդ մասին այսօր ԱԺ-ի իր ելույթում ասաց Գևորգ Պապոյանը՝ Թագուհի Թովմասյանի համահեղինակած՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքում» և «Գնումների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ այս նախագծով ՀՀ քաղաքացիները պետական բյուջեից ստիպված են լինելու վճարել ինչ-որ անձանց արտադրած կամ չարտադրած, որակյալ կամ անորակ ինչ-որ մթերքների համար, իսկ այդ անձինք ովքեր են, արդեն ասել է։