Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդունման կետում ո՞նց եք տարբերելու այդ բերքը աճեցվել է սահմանամերձ տարածքում, թե՞ Կոտայքի մարզում․ Բաղդասարյանը՝ Թովմասյանին

Ընդունման կետում ո՞նց եք տարբերելու այդ բերքը աճեցվել է սահմանամերձ տարածքում, թե՞ Կոտայքի մարզում․ Բաղդասարյանը՝ Թովմասյանին
Քաղաքականություն
11:54, 25 май 2021
«Նախագիծն իրականում չի վերաբերում սահմանամերձ տարածքներում գյուղացիների իրավունքների պաշտպանությանը, այլ բովանդակային առումով հետևյալն է, որ սահմանամերձ տարածքում աճեցրած բերքը երաշխավորված ձեռք բերվի պետության կողմից»,-այսօր ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն անդրադառնալով Թագուհի Թովմասյանի համահեղինակած նախագծին ու հավելեց․ «Ընդունման կետում ո՞նց եք տարբերելու այդ բերքը աճեցվել է սահմանամերձ տարածքում, թե՞ այլ տեղ։ Չեք կարող։

Այնպիսի մեխանիզմ է պետք դնել, որ վերահսկող լինի և չստացվի այնպես, որ սահմանամերձ տարածքի համար ընդունեցինք օրենք, բայց այդ բերքը աճեցրեցին օրինակ Կոտայքի մարզում և երաշխավորված հանձնեցին պետությանը»։ 

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի համահեղինակած նախագիծը օրակարգ բերելու հարցը։

Նախագիծն արժանացել է գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ Այն վերաբերում է սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսության խթանմանը՝ ըստ որի պետությունը պետք է ապահովի 100 տոկոս իրացվելիություն։