Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ամբիոնը Քարագլխի բարձունքը չէ, որ խրամատից հարձակվեք ու գրավեք. Սերգեյ Բագրատյան

«Այս ամբիոնը Քարագլխի բարձունքը չէ, որ խրամատից հարձակվեք ու գրավեք»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, թե ինքը «քաղաքական ակցիա» է իրականացնում և չի պատրաստվում լքել ԱԺ ամբիոնը:

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ օպերատիվ գործողությունը իրականացվեց, բայց խաղաղապահ առաքելությունը տեղում էր, և օպերացիան ձախողվեց:

Պատգամավորը նշեց, որ անվտանգության կարևորագույն բաղադրիչը տնտեսական զարգացումն է. «2022-ին ապահովել ենք 12.6 տոկոսի տնտեսական աճ, ինչը բոլորիս համար է նկատելի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

Մանրամասն՝ տեսանյութում