Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՊՄԿ-ն նախորդ տարի բյուջե է վճարել շուրջ 144 մլրդ դրամի հարկեր՝ շնորհիվ կառավարության մասնակից դառնալու. Գնել Սանոսյան

Այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

ԶՊՄԿ-ն նախորդ տարի բյուջե է վճարել շուրջ 144 մլրդ դրամի հարկեր. 2021-ին այդ թիվը 48 մլրդ էր: Այս մասին հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, և հավելեց, որ սրանում մեծ դերակատարություն ունի կառավարության մասնակից դառնալը:

«Ես կարծում եմ՝ ԶՊՄԿ-ի հետ այս գործարքը բավական լավ օրինակ է հանդիսացել շատ այլ հանքարդյունաբերողների համար, և հիմա կան շատ հանքարդյունաբերող ընկերություններ, որոնք կառավարությանն առաջարկում են իրենց ընկերության որոշակի մասնաբաժինը: Դրա օրինակներից մեկն էլ վերջերս Ամուլսարի հետ կնքված հուշագիրն է»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է Վրաստան էլէնեգիայի արտահանմանը, Գնել Սանոսյանը նշեց, որ նախորդ տարի Վրաստան է արտահանվել այնքան էլէներգիա, որքան վերջին 10 տարիներին:

Մանրամասն՝ տեսանյութում