Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՊՄԿ-ի կողմից հարկերի վճարման ամենաբարձր տեմպը գրանցվել է 2022թ.-ի երկրորդ եռամսյակում՝ կազմելով 69 մլրդ 329 մլն․ դրամ․ EconoMood

ԶՊՄԿ-ի կողմից հարկերի վճարման ամենաբարձր տեմպը գրանցվել է 2022թ.-ի երկրորդ եռամսյակում՝ կազմելով 69 մլրդ 329 մլն․ դրամ․ EconoMood
Հայաստան
14:12, 22 ноябрь 2022
EconoMood-ը գրաֆիկի տեսքով ներկայացրել է վերջին 5 տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի ծավալը:

ԶՊՄԿ-ի կողմից հարկերի վճարման ամենաբարձր տեմպը գրանցվել է 2022թ.-ի երկրորդ եռամսյակում՝ կազմելով 69 մլրդ 329 մլն ՀՀ դրամ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի դրությամբ՝ ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 129 մլրդ 163 մլն ՀՀ դրամ:

▪Նշենք, որ ներկայում ԶՊՄԿ-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875% բաժնեմաս։ 2021թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15% բաժնեմաս է ստացել, այնուհետև 2022թ.-ի մարտի 24-ին՝ ևս 6.8%: