Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. մարտի 24-ին որպես նվիրատվություն ստացել ենք ԶՊՄԿ-ի ևս 6.8 տոկոս բաժնեմաս. որոշումը գաղտնի է պահվել նվիրատուի խնդրանքով. վարչապետ

2022թ. մարտի 24-ին որպես նվիրատվություն ստացել ենք ԶՊՄԿ-ի ևս 6.8 տոկոս բաժնեմաս. որոշումը գաղտնի է պահվել նվիրատուի խնդրանքով. վարչապետ
Հասարակություն
12:19, 24 август 2022
«Ինչպես տեղյակ եք, 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից ստացավ 15 տոկոս որպես նվիրատվություն, և այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին: Հիմա 2022թ. մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս: Այն ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ մենք առայժմ այդ որոշումը չհրապարակեինք: Այսինքն՝ մեզ համար որևէ գաղտնիություն չկար, իսկ իրենց կողմից այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այժմ այդ բաժնեմասը ևս հանձնում ենք Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին կառավարման համար»,- այսօր՝ օգոստոսի 24-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարությունը 2022թ. մարտի 24-ից հետո ունի 21.875 տոկոս բաժնեմաս. «Սա շատ կարևոր իրադարձություն է, և նման խոստմամբ ես հանդես եմ եկել Կապանում 2021-ի նախընտրական հանդիպման ժամանակ: Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի և հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությանը, և պետական եկամուտների գեներացմանը»:

Մանրամասն՝ տեսանյութում: