Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՊԿ ՓԲԸ-ի 15 տոկոս բաժնետոմսերը հանձնվելու են Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին. փոխվարչապետ

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցը:

Ինչպես զեկուցեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, նախագծով նախատեսվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ-ի հավատարմագրային կառավարմանը՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն 100-տոկոսանոց սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարության, նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատիրոջ, արդյունավետ ներկայացումն է: