Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022-ի առաջին 4 ամիսներին պետբյուջեի եկամուտների պլանը գերակատարել ենք 30 մլրդ դրամով. Սա կասկածելի չի՞ թվում. վարչապետ

Այսօր՝ մայիսի 5-ին, Կառավարության հերթական նիստում ռոյալթիի նոր համակարգի անցնելու հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն չդադարող խոսակցություններին, թե ինչպես է Կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, ինչն անվանում էին «կասկածելի գործարք», «կոռուպցիոն գործարք»:

«Զարմանալի բան է. եթե որևէ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով էդ սեփականության տեր դառնար, ոչ ոք չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունն է գույք ձեռք բերել, չգիտես ինչու, դա կասկածելի է թվում: Ի՞նչն է կասկածելի՝ ներդրողը որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, իսկ թե ինչու է որոշել նվիրատվություն անել, ապա մեկ պարզ պատճառով. մենք նախկինում ասել ենք, որ սա մեկ գործարք չէ, ունենք մոտ 4 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր, որի շրջանակներում առանց պետության մասնակցության այդ ծրագիրը չի կարող իրագործվել»:

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականի առաջին 4 ամիսներին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարել ենք 30 մլրդ դրամով. «Դա ոչ մեկին կասկածելի չի՞ թվում. շատ պարզ պատճառով ենք գերակատարել՝ հարկերի ու տուրքերի հավաքագրմամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում: