Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նույնիսկ 4.5 տոկոս տնտեսական աճն է փայլուն ցուցանիշ, բայց մենք շատ ավելի բարձր թիրախ ենք սահմանել՝ 7 տոկոս. Գևորգ Պապոյան

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով 2022թ. պետբյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճին, նկատեց. «Կապիտալ ներդրումների կատարումն է իրականում այն երաշխիքը, որ մենք պետք է ունենանք 7 տոկոս տնտեսական աճ: Տարբեր միջազգային կազմակերպություններ իրավամբ նշում են, որ ՀՀ տնտեսական աճի պոտենցիալը 4.5-5 տոկոսի սահմաններում է, և մենք սահմանել ենք շատ ավելի բարձր թիրախ՝ 7 տոկոս: Փաստացի 4.5 տոկոսից բարձր ինչպիսի տնտեսական աճ եղավ, դա կառավարության աշխատանքի, ջանքերի և գիտելիքների արդյունքն է լինելու: Նույնիսկ տնտեսական 4.5 տոկոս աճի ապահովումն է փայլուն ցուցանիշ, բայց մենք շատ ավելի բարձր թիրախ ենք սահմանել»:

Նրա խոսքով՝ մասնավոր ներդրումները կանխատեսվում են 15.6 տոկոս. «Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով»: