Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանամերձ համայնքներում մանկապարտեզների կառուցման կառավարության մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. Գնել Սանոսյան

Այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց, թե ինչ հսկայական նշանակություն են ունենում սուբվենցիոն ծրագրերը համայնքների ենթակառուցվածքների զարգացման համար, որոնցում իր մեծ մասնակցությունն է ունենում կառավարությունը, որի մասնաբաժինը, ըստ առաջնահերթությունների, տարբեր է:

Նախարարի խոսքով՝ կառավարության համար թիրախային է մանկապարտեզների կառուցումը, որի մասնաբաժինը դարձել է 70 տոկոս, իսկ սահմանամերձ համայնքներում՝ մինչև 85 տոկոսի:

Պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցին սուբվենցիոն ծրագրերում կատարվող փոփոխությունների մասին՝ Գնել Սանոսյանը ասաց, որ ամեն տարվա ծրագրերը պետք է մեկ տարի շուտ ներկայացվեն. «2023 թվականի բոլոր հայտերը ստացել ենք 2022 թվականին: Հաջորդ փոփոխությունն այն է, որ նախագծի համար հատկացվելու է 6 ամիս ժամկետ՝ նախորդ 4 ամսվա փոխարեն:

Այս տարվա մինչև մայիսի 5-ը կստանանք 2024 թվականի հայտերը»:

Մանրամասն՝ տեսանյութում