Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է կարողանանք և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արցախի շրջափակման մասին

«1990 թվականին նույն վիճակն էր, և ստացավ իր զարգացումը, և այնուամենայնիվ մեր ազգաբնակչության անվտանգային խնդիրները ժամանակի ընթացում լուծվեցին, և ունեցանք 1994 թվականի հրադադար»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Արցախի լիակատար շրջափակման մասին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 

Նա նաև նշեց, որ առայժմ փորձում են եղած հնարավորությունները էֆեկտիվ կառավարել, երբ որ կլինի պատերազմ, պատերազմն ունի իր օրենքները, և հիմա չպետք է խոսել պատերազմի մասին, այլ պետք է խոսել այս հնարավորությունները օգտագործելով՝ պատերազմից խուսափելու մասին։ 

Հարցին՝ ինչպե՞ս խուսափել, երբ Արցախն ամբողջությամբ արգելափակված է, պատգամավորն ասաց. «Ուրեմն այդ պայմաններում էլ պետք է կարողանանք և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին։ Հանգիստ եղեք, բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են, և բաց ճանապարհները, որ չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են»։