Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումն անընդունելի է․ Ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար». Չավուշօղլու

«Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումն անընդունելի է․ Ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար». Չավուշօղլու
Քաղաքականություն
12:41, 03 май 2023
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն թուրքական NTV ալիքի եթերում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրմանը․ «Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումն անընդունելի է․ ես չեմ կարող դա ընդունել։ Ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։

Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը․ բացառիկ դեպքի համար ենք թույլ տվել։ Եթե ​​շարունակեն (Հայաստանը), մենք նոր քայլեր կձեռնարկենք», - հայտարարել է Չավուշօղլուն։