Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Էդ կաշառակերներին, թալանչի գողերին վերացրեք, մենք կապրենք․ Ծիլքարը միշտ քեզ հետ ա լինելու»․ Ծիլքարեցին՝ Փաշինյանին. Տեսանյութ

«Էդ կաշառակերներին, թալանչի գողերին վերացրեք, մենք կապրենք․ Ծիլքարը միշտ քեզ հետ ա լինելու»․ Ծիլքարեցին՝ Փաշինյանին. Տեսանյութ
Քաղաքականություն
11:21, 10 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 10-ին, Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ չնախատեսված կանգառ կատարեց Ծիլքար համայնքում, որտեղ նրան մեծ ջերմությամբ ընդունեցին հավաքվածները:  

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ բնակիչներն ասացին. «Էդ կաշառակերներին, թալանչի գողերին վերացրեք, մենք կապրենք»:

Նրանցից մեկն էլ ասաց. «Ծիլքարը միշտ քեզ հետ ա եղել ու քեզ հետ ա լինելու մինչև մահ ու գերեզման»:

Նիկոլ Փաշինյանը ցանկություն հայտնեց  առիթի դեպքում գալ էս չքնաղ գյուղերում մի օր անցկացնել: 

«Մեր հաջողությունը փոխադարձ է. մեր հաջողությունը կախված է ձեզնից, ձեր հաջողությունը՝ մեզնից: Հետևաբար եկեք ասենք՝ մեզ բոլորիս հաջողություն»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: