Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հալալ ա Պապիկյանին, շատ հետեւողական ա եղել․ Նիկոլ Փաշինյանին Վարդաբլուրում մեծ խանդավառությամբ դիմավորեցին

Հալալ ա Պապիկյանին, շատ հետեւողական ա եղել․ Նիկոլ Փաշինյանին Վարդաբլուրում մեծ խանդավառությամբ դիմավորեցին
Քաղաքականություն
17:12, 08 июнь 2021
Արագածոտնի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ արեց Վարդաբլուր գյուղում։ Գյուղի ճանապարհին կանգնած բնակիչները նրան դիմավորեցին մեծ խանդավառությամբ, ծափողջույններով եւ «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մինչև կանգնելը հիշել է իր եւ գյուղի բնակիչների միջեւ 2018 թվականի հանդիպումը, երբ ինքը խոստացել էր գյուղի հիմնական ճանապարհը ասֆալտապատել եւ կատակելով ասաց․ «Շրջադարձից, երբ անցանք՝ աչքս ընկավ, որ ստեղ մարդիկ են կանգնած, տղերքը ասում են՝ մարդիկ են հավաքված՝ կանգնե՞նք, թե չէ, հեռվից նայում եմ, մոտեցանք՝ զգացի, որ սարքած ա, ասի՝ կանգնենք»։

Գյուղի բնակիչները շնորհակալություն հայտնեցին կատարված աշխատանքի համար եւ բնակիչներից մեկն ասաց․ «Հալալ ա Պապիկյանին, շատ հետեւողական ա եղել»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսելու բան չկա․ «Եկեք էլ բան չխոսենք, որովհետեւ այս ճանապրհը մեր հարաբերություների մասին ամեն ինչ ասում է»։