Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամբողջ համայնքը կանգնած է Ձեր կողքին․ 30 տարի եղել ենք լծի տակ․ Դաշտադեմի բնակիչը՝ Փաշինյանին

Ամբողջ համայնքը կանգնած է Ձեր կողքին․ 30 տարի եղել ենք լծի տակ․ Դաշտադեմի բնակիչը՝ Փաշինյանին
Քաղաքականություն
14:21, 08 июнь 2021
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզում էր։ Դաշտադեմ գյուղում եղավ չնախատեսված կանգառ։ Նա նախ ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Ճանապարհին կանգնած գյուղի բնակիչները նրան ծափերով եւ «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով դիմավորեցին։ 

Բնակիչներից մեկը մոտեցավ վարչապետի պաշտոնակատարին եւ ասաց. «Ամբողջ համայնքը Ձեր կողքին կանգնած է մեկ մարդու նման։ Ձեզանից մեծ հույսեր ունենք, սպասումներ ունենք, 30 տարի եղել ենք լծի տակ՝ ուզում ենք էս ստրկությունից դուրս գանք, մեր հույսերը արդարացնեք. Ձեզանից ոչ թե միայն խնդրում ենք, այլ նաեւ պահանջում ենք»։

Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ Դաշտադեմի հետ կապված 2020 թվականին շատ լուրջ պլան կար ու որոշել էին գյուղում յարխուշտայի փառատոն կազմակերպել, բայց Կորոնավիրուսի պատճառով չեղավ.

«2022 թվականից սկսած ամեն տարի հունիսին յարխուշտայի փառատոն պետք է անենք ու բոլոր հայերը պետք է պարել սովորեն», - ասաց նա։