Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանական և հայկական կողմերին կոչ ենք անում զերծ մնալ սադրանքներից»․ Զախարովա

«Ադրբեջանական և հայկական կողմերին կոչ ենք անում զերծ մնալ սադրանքներից»․ Զախարովա
Քաղաքականություն
18:23, 17 май 2023
«Մոսկվան կոչ է անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրացումից», - այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով անցած շաբաթ Սոթքում տեղի ունեցած բախումները։

«Ցավոք սրտի, վերջին շրջանում՝ մայիսի 11-ին և 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից հրադադարի խախտման դեպքեր էին արձանագրվել։ Այժմ, սակայն, իրադրությունը կայունացել է», - նշել Զախարովան։