Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հենց հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց Արևմուտքը, միանգամից մասշտաբային խնդիրներ սկսվեցին». Զախարովա

«Հենց հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց Արևմուտքը, միանգամից մասշտաբային խնդիրներ սկսվեցին». Զախարովա
Քաղաքականություն
15:11, 23 март 2023
«Մեզ շատ անհանգստացնում են թշնամական հռետորաբանությունը, նախադեպերի աճը, կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկություն չունենալը, Լաչինի միջանցքում չկարգավորված իրավիճակը»․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 23-ի ասուլիսին այսպես է պատասխանել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին հարցին։

«Խաղաղ գործընթացի այլընտրանքային տարբերակ չկա։ Կոչ ենք անում կողմերին իրենց հայտարարություններում և գործողություններում զսպվածություն ցուցաբերել, վերականգնել բանակցային ուղղությունները՝ այդ թվում հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան և այլն»,- նշել է նա։

Զախարովան նաև ասել է, որ լարվածության աճը պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայության հետ։

«Հենց հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց Արևմուտքը, միանգամից մասշտաբային խնդիրներ սկսվեցին»,- նշել է Զախարովան։

civilnet.am