Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ընդունել ենք ՌԴ նախագահի միջնորդությամբ Մոսկվայում մայիսի 25-ին եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկը. վարչապետ

«ԱԳ նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում: ՀՀ ԱԳ նախարարն արդեն մեկնել է Մոսկվա: Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը»,- այսօր՝ մայիսի 18-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նշեց վարչապետը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում. «Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում: Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հունիսին»:

Մանրամասն՝ տեսանյութում