Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր մակարդակով հանդիպում կլինի Բրյուսելում, որը կշարունակվի Քիշնևում. Արմեն Գրիգորյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Բարձր մակարդակով հանդիպում կլինի Բրյուսելում, այնուհետև այդ  հանդիպումը կշարունակվի նաև Քիշնևում, որին միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Գերմանիայի վարչապետ Շոլցը, կփորձենք մոտարկել մոտեցումներն ու առաջ շարժվել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական բանակցություններից:

«Արցախի հետ կապված պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտն ու Բաքուն պետք է քննարկեն իրավունքների ու անվտանգության հարցերը: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը, դա այս պահին վերջնական որոշված չէ. որտեղ հնարավոր եղավ առաջընթաց գրանցել և համաձայնության հասնել, այնտեղ էլ կստորագրենք»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
 
Մանրամասն՝ տեսանյութում