Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Խաժակյանը տեսակապով մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում կազմակերպված քննարկմանը

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 2023 թվականի մայիսի 18-ին տեսակապով մասնակցեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում կազմակերպված քննարկմանը և ներկայացրեց Երևան քաղաքի փորձը՝ մունիցիպալ օրենսդրության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում են խմբակցթյունից, Դավիթ Խաժակյանը նաև հիշատակեց, որ 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի սուվերեն տարածքներ և մինչ օրս շարունակում է այդ օկուպացիան։
Խաժակյանը հույս հայտնեց, որ դաշնակից պետությունների աջակցությամբ Հայաստանը կհաղթահարի այս դժվարությունները և կշարունակի համագործակցությունը պետական և քաղաքային մակարդակներում։