Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան քաղաքական ուժեր, մարդիկ ովքեր մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ «Լուսավոր Հայաստանի» մասին․ Անի Սամսոնյան․ Տեսանյութ

«Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, մարդիկ ովքեր հատուկ շրջում են  մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ «Լուսավոր Հայաստանի» մասին»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա նշեց, որ առաջին սուտն այն է, որ ասում են՝ «Լուսավոր Հայաստան»-ին ձայն չտաք, որովհետև ընտրական շեմը չի հաղթահարելու, սուտ երկրորդ՝ ասում են ձայն չտաք, քանի որ օգնելու է․ աջակցելու է ներկա իշխանության վերարտադրմանը, և սուտ համար երեք, դա այն է, որ այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, որ «Լուսավոր Հայաստանը» նպաստելու է նախկինների վերադարձին։

Պատգամավորի խոսքով՝ այս երեք սուտը փաստում է այն մասին, որ «Լուսավոր Հայաստանի» համերաշխության և միասնության օրակարգն արդեն հասանելի է դառնում բոլորին, մարդկանց համար սա ընկալելի է ընդունելի է։