Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2017 թվականին վառելիքի շուկայում մենաշնորհ եղե՞լ է, թե՞ ոչ. Սերգեյ Բագրատյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

«2017 թվականին վառելիքի շուկայում մենաշնորհ եղե՞լ է, թե՞ չի եղել»,- թեկնածուին դիմելով հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և խնդրեց հիմնավորել պատասխանը:

Պատասխանելով հարցին՝ Անահիտ Սարգսյանն ասաց, որ 2017 թվականին վառելիքի շուկայում մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ չեն եղել, եղել են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ:

Հակադարձելով՝ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ «Ֆլեշ» ընկերությունն է կարգավորել ամբողջ շուկան. «Վառելիքի շուկայում 2017 թվականին ոչ մի վայրկյան տարբեր գին չի եղել»:

Մանրամասն՝ տեսանյութում