Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկիրը դավաճանելու առնչությամբ Պուտինը խորապես սխալվում է․ մենք մեր երկրի հայրենասերներն ենք, և ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի կամ այլ մեկի խնդրանքով մեղայականով ներկայանալ․ Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հանդես է եկել ձայնային հաղորդագրությամբ՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձի։

«Երկիրը դավաճանելու առնչությամբ նախագահը խորապես սխալվում է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք, մենք կռվել ենք ու կռվելու ենք։ Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի կամ այլ մեկի խնդրանքով մեղայականով ներկայանալ։ Որովհետև մենք չենք ուզում, որ երկրի շարունակի կոռուպցիայի, խաբեության ու բյուրակրատիայի պայմաններում ապրել։

Մենք հայրենասերներ ենք, իսկ նրանք ովքեր մեր դեմ են ելել՝ հավաքվել են տականքի շուրջ»,- մասնավորապես ասում է Պրիգոժինը։

Հիշեցնենք, որ Պուտինը հանդես էր եկել տեսաուղերձով և անխուսափելի պատիժ էր խոստացել մեջքից հարվածողներին։