Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք պատրաստվում մեկուսանալ․ Պուտին

Մենք չենք պատրաստվում մեկուսանալ․ Պուտին
Ռուսաստան
13:52, 12 апрель 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ համագործակցել բոլոր գործընկերների հետ, ովքեր նման ցանկություն են ցուցաբերում, երկիրը չի պատրաստվում փակվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք չենք պատրաստվում մեկուսանալ: Ընդհանրապես անհնար է որևէ մեկին մեկուսացնել ժամանակակից աշխարհում, այնպիսի հսկայական երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, միանշանակ անհնար է:

Հետևաբար, մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, ովքեր ցանկանում են շփվել»,-ասել է Պուտինը: