Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնում ենք, որ խաչքարի բացման արարողության ժապավենը որևէ աղերս չունի ՀՀ դրոշի հետ, այն ներառում է Զաբժե քաղաքը խորհրդանշող գույները՝ կարմիր, կապույտ և դեղին․ հյուպատոս․ լուսանկարներ

Հայտնում ենք, որ խաչքարի բացման արարողության ժապավենը որևէ աղերս չունի ՀՀ դրոշի հետ, այն ներառում է Զաբժե քաղաքը խորհրդանշող գույները՝ կարմիր, կապույտ և դեղին․ հյուպատոս․ լուսանկարներ
Քաղաքականություն
22:04, 28 июнь 2023
Զաբժեում  Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ ՀՐաչյա Բոյաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր՝ հունիսի 28-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է «Զարեհ Սինանյանն ու Սամվել Մկրտչյանը կտոր-կտոր են անում ՀՀ դրոշը» վերտառությամբ հոդվածը, որը լայնորեն շրջանառվում է նաեւ այլ լրատվական կայքերով։

Այսու ցանկանում ենք տեղեկացնել, որ օրեր առաջ՝ հունիսի 23-ին, Լեհաստանի Զաբժե քաղաքում կանգնեցվել է Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց Արքեպիսկոպոսության հիմնադրման 655-ամյակին եւ հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքար։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Լեհաստանում ՀԱՍԵ թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւորականներ եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայտնում ենք, որ խաչքարի բացման արարողության ժապավենը որեւէ աղերս չունի ՀՀ դրոշի հետ, ինչպես ներկայացված է «Հրապարակ» օրաթերթում, եւ այն Զաբժե քաղաքը խորհրդանշող գույներն են՝ կարմիր, կապույտ եւ դեղին։ Զաբժե քաղաքում բազմաթիվ հուշակոթողների եւ այլ նշանակության հուշարձանների, շինությունների բացման միջոցառումներին որպես ժապավեն օգտագործվում է քաղաքի խորհրդանիշ գույները։

Կից ներկայացնում ենք Զաբժե քաղաքում տեղի ունեցած մի շարք միջոցառումների լուսանկարներ, որտեղ հստակ երեւում է, որ կիրառված ժապավենը Զաբժեի գույներով են, այն նույն ժապավենը, որն օգտագործվել է նաեւ հայկական խաչքարի բացման արարողության ժամանակ։

Զաբժե քաղաքի գույների մասին տեղեկություններ ստանալու համար բավարար է ընդամենն այն փնտրել Google որոնողական համակարգում։

Ցավում ենք, որ առանց չնչին տեղեկությունների տիրապետմամբ «Հրապարակ» օրաթերթը հեղինակել է վարկաբեկիչ եւ ճշմարտությանը չհամապատասխանող հոդված»։