Քաղաքացիակենտրոն
լրատվություն

13 մլն փախստական է Ուկրաինայից մուտք գործել Լեհաստան. մեծ թվով հայեր կային նրանց մեջ. Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյան

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մոտավորապես 13 մլն փախստական մուտք է գործել Լեհաստան, բայց Լեհաստանում մնացել է մոտ 2-3 մլն-ը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ի պատասխան Civic.am-ի հարցի՝ ասաց Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը։

Նրա խոսքով՝ փախստականների մեջ մեծ թվով հայեր են եղել, և Լեհաստանի հայ համայնքը, Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, լեհ-հայկական հիմնադրամը մեծ օգնություն են ցուցաբերել հայերին: «Ոմանք մնացին Լեհաստանում, մեծ մասը գնաց Եվրոպա, քիչ մասն էլ վերադարձավ Հայաստան»,-նշեց նա ու ընդգծեց, որ մի քանի հազար հայ այս պահին Լեհաստանում է։

Մանրամասն՝ տեսանյութում