Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թողարկվել է նամականիշ՝ նվիրված ծագումով հայ նշանավոր լեհ դեղագործ Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակին

Թողարկվել է նամականիշ՝ նվիրված ծագումով հայ նշանավոր լեհ դեղագործ Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակին
Հասարակություն
15:15, 04 июнь 2022
Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մայիսի 31-ին թողարկվել է նամականիշ՝ նվիրված հայկական ծագումով նշանավոր լեհ դեղագործ, Լեհաստանի նավթային արդյունաբերության հիմնադիր, գյուտարար և բարեգործ Իգնասի Լուկաշևիչի (1822-1882 թթ.) ծննդյան 200-ամյակին և Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին. տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:
 
Ի. Լուկաշևիչը 1853 թ․ հայտնագործել է կերոսինի զտումը և կերոսինի լամպը, իսկ 1856թ․ Լեհաստանում կառուցել է աշխարհի առաջին ժամանակակից նավթավերամշակման գործարանը։
 
Նամականիշի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: