Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայփոստը» շրջանառության մեջ է դրել հինգ նոր նամականիշներ

«Հայփոստը» շրջանառության մեջ է դրել հինգ նոր նամականիշներ
Հայաստան
19:41, 26 август 2021
2021 թվականի օգոստոսի 26-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Կլարա Բարտոնի ծննդյան 200-ամյակը» թեմային: 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնը (1821-1912 թթ.)՝ իր նամակների և Ամերիկյան Կարմիր խաչի առաջին շենքի խորապատկերին: Նամականիշի վերևի ձախ անկյունում պատկերված է ոճավորված «200-ամյակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:


2021 թվականի օգոստոսի 26-ին շրջանառության մեջ են դրվում նաև չորս նամականիշ՝ նվիրված «Հայաստանի տեսարժան վայրեր» թեմային:
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լիճը և Հայրավանք վանքը (մ.թ. IX-XII դդ.):

410 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սյունիքի մարզում գտնվող նախապատմական մեգալիթյան համալիր Զորաց քարերի պատկերը (մ.թ.ա. II-I հազ.):

470 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող «Ջրահարսի վարսեր» ջրվեժը:

710 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կոտայքի մարզում գտնվող Գառնիի տաճարի (մ.թ. I դ.) երեկոյան տեսարանը: