Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երեխաների քաղաք»-ի իրականացման համար Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներից կնվիրաբերվի 25.1 հեկտար հողամաս

«Երեխաների քաղաք»-ի իրականացման համար Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներից կնվիրաբերվի 25.1 հեկտար հողամաս
Քաղաքականություն
12:31, 17 июнь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում առաջարկեց հավանություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելու վերաբերյալ Արարատի մարզի երկու համայնքների՝ Շահումյանի և Տափերականի համայնքների ղեկավարների առաջարկությանը: 

Նրա խոսքով՝ «Հայկական Կարիտաս»-ը նախատեսում է «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն ծրագրի իրականացումը. «Այս ծրագիրը որակվել է որպես բարեգործական: Առաջարկվող ներդրումները կկազմեն շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այստեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրեր»:

Փոխնախարարը նշեց, որ խոսքը Շահումյան համայնքում՝ 14.9 հեկտար մակերեսով և Տափերական համայնքում 10.2 հեկտար մակերեսով հողամասերի մասին է, ընդհանուր առմամբ 24.9 կամ 25.1 հեկտար հողամասերի մասին է: 
Գործադիրը հավանություն տվեց այս առաջարկին: