Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ձեզանից մեկն ենք. Ժողովրդին կեղեքածներն ուզում են գալ ոչ թե ծառայելու, այլ ծառայեցնելու. թույլ չե՛նք տալու. Սուրեն Պապիկյան

Մենք ձեզանից մեկն ենք. Ժողովրդին կեղեքածներն ուզում են գալ ոչ թե ծառայելու, այլ ծառայեցնելու. թույլ չե՛նք տալու. Սուրեն Պապիկյան
Քաղաքականություն
21:09, 17 июнь 2021
Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության հիմնով և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը հարգելով: 

«Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, իրավատեր ու հաստատակամ լինելու, ձեր իշխանությանը տեր կանգնելու համար: 2018-ին դուք ստեղծեցիք ժողովրդական իշխանություն՝ մեզ պատվիրակելով ծառայել Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացուն: Այդ պատգամը մենք կրել ենք պատվով: Այդ ճանապարհին, այո, մենք ունեցել ենք թերացումներ, բայց մենք կանք ու կլինենք ձեզանից մեկը, ձեր կամքով ձևավորված իշխանություն»,- հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:


Նա նշեց, որ հունիսի 20-ին պետք է հաստատենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Բոլոր նրանք, ովքեր կեղեքել են ժողովրդին, փորձում են գալ ոչ թե ծառայելու, այլ ծառայեցնելու: Թույլ չե՛նք տալու: Հունիսի 20-ին մենք արտահայտելու ենք մեր միահամուռ համահայկական կամքը»: